15:28  ,  18 սեպտեմբերի, 2013

Արթուր Աբրահամը սկսել է նախապատրաստվել հաջորդ մենամարտին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը սկսել է նախապատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք հաջորդ մենամարտին։

Սեպտեմբերի 18-ին հայ բռնցքամարտիկը սկսել է իր մարզումները։ Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Սիրելի՛ երկրպագուներ, այսօրվանից սկսել եմ մարզվել հոկտեմբերի 26-ին կայանալիք մենամարտի համար»։

Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Մրցակցի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում է, սակայն նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սեպտեմբերից կլինի առաջինը։ Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը կանցկացվի 2014-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում