15:28 18 սեպտեմբերի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը սկսել է նախապատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք հաջորդ մենամարտին։
Սեպտեմբերի 18-ին հայ բռնցքամարտիկը սկսել է իր մարզումները։ Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որի նկարագրության մեջ ավելացրել է. «Սիրելի՛ երկրպագուներ, այսօրվանից սկսել եմ մարզվել հոկտեմբերի 26-ին կայանալիք մենամարտի համար»։
Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Մրցակցի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում է, սակայն նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սեպտեմբերից կլինի առաջինը։ Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը կանցկացվի 2014-ին։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.