13:01  ,  19 ապրիլի, 2012

Արթուր Աբրահամը՝ աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) պաշտոնապես հայտարարել է, որ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը համարվում է երկրորդ միջինքաշային կարգի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ:

WBO վարկածով գործող չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը մայիսի 5-ին պետք է մենամարտ անցկացներ Ջորջ Գրուվզի հետ, սակայն բրիտանացին մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Գրուվզը հրաժարվել է մենամարտից:

WBO-ն Ռոբերտ Շտիգլիցին հնարավորություն է տվել այլ մրցակցի հետ մենամարտ անցկացնել: Այդ մենամարտի հաղթողը 90 օրվա ընթացքում պետք է ուժերը չափի Արթուր Աբրահամի հետ, հաղորդում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում