13:01 19 ապրիլի, 2012Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) պաշտոնապես հայտարարել է, որ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը համարվում է երկրորդ միջինքաշային կարգի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ:
WBO վարկածով գործող չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը մայիսի 5-ին պետք է մենամարտ անցկացներ Ջորջ Գրուվզի հետ, սակայն բրիտանացին մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Գրուվզը հրաժարվել է մենամարտից:
WBO-ն Ռոբերտ Շտիգլիցին հնարավորություն է տվել այլ մրցակցի հետ մենամարտ անցկացնել: Այդ մենամարտի հաղթողը 90 օրվա ընթացքում պետք է ուժերը չափի Արթուր Աբրահամի հետ, հաղորդում է Boxingscene-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.