16:28  ,  13 սեպտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյան. Մշտական վնասվածքները թույլ չեն տալիս Հայաստանի հավաքականին լավ արդյունքներ ցույց տալ

Այնպես է ստացվել, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում ընդամենը մեկ անգամ ենք խաղացել օպտիմալ կազմով՝ չեխերի դեմ։ Այդ ժամանակ հյուրընկալվելիս հաղթել ենք 2։1 հաշվով, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Հարձակվողը պնդում է, որ մշտական վնասվածքները խանգարում են հավաքականին լավ արդյուքներ ցույց տալ։

«Հաշվի առնելով հանգամանքները՝ կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը վատ չէ հանդես գալիս։ Հեռանկարային թիմ ունենք, ինչը ցուցադրեցինք Դանիայի հավաքականի հետ արտագնա խաղում։ Չեմ հիշում, որ ինչ-որ մեկը դանիացիների հետ արտագնա խաղում չորս գնդակ խփեր։

Աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Իտալիայի հետ 60-ից 70 րոպե հավասար էինք խաղում՝ առանց հիմնական կազմի երեք-չորս ֆուտբոլիստի։ Հայաստանը շատ բան է կարող։ Հատկապես երբ բոլորը կազմում են»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Итар-тасс»-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում ունի 9 միավոր՝ զբաղեցնելով նախավերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով