22:42  ,  18 ապրիլի, 2012

Տրապիզոն. Արա Պուլուզյանն ու Հրայր Մաթեւոսյանը՝ պայքարից դուրս

Արա Պուլուզյանը եւս զրկվեց օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։

Տրապիզոնում ընթացող եվրոպական վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում 64 կգ քաշային Արա Պուլուզյանը 3։6, 3։6, 2։7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Արտյոմ Զայցեւին։

69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը քառորդ եզրափակիչում պարտվել է գերմանացի Պատրիկ Վոյչիցկուն։

Նշենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը մի քանի ժամ առաջ նշել էր, որ հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը, սակայն այժմ պաշտոնական արձանագրության համաձայն, 9։6 հաշվով հաղթել է գերմանացի մարզիկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում