12:14  ,  11 սեպտեմբերի, 2013

Կյելինի. Մտածում էինք, որ չեխերի հետ խաղն անիծված է

Մարզիչը Բալոտելիին խնդրեց հանգստանալ։ Հասկանում էինք, որ նա դեռ աչքի է ընկնելու։ Մարիոն առանցքային ֆուտբոլիստ է մեզ համար, նա հերթական անգամ դա ապացուցեց, հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Չեխիայի թիմի նկատմամբ տարած հաղթանակի մասին՝ 2։1։

«Հնարավոր է, որ Բալոտելին իր կարիերայի ընթացքում այլեւս այսքան չի վրիպի։ Անսովոր էր տեսնել, թե ինչպես է նա վրիպում։ Սկսեցինք վախենալ, որ  խաղն անիծված է մեզ համար։ Երկրորդ խաղակեսում սկսեցինք վստահ գործել, քանի որ շատ կարեւոր էր դրական արդյունքի հասնել»,- Կյելինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ իտալացիներն առաջին խաղակեսից հետո պարտվում էին չեխերին, սակայն արդյունքում կարողացան կամային հաղթանակ տանել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով