00:38 11 սեպտեմբերի, 2013Իտալիայի հավաքականը նվաճեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր՝ ընտրական փուլի 8-րդ տուրում 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով չեխերի նկատմամբ:
Թուրինում կայացած հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Հռոմի «Լացիոյի» չեխ հարձակվող Լիբոր Կոզակը, սակայն ընդմիջումից հետո «Միլանի» ռմբարկու Մարիո Բալոտելին եւ «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին հաղթանակ պարգեւեցին իտալացիներին:
8-րդ տուրից հետո B խմբում ընգրկված իտալացիները հավաքել են 20 միավոր, բուլղարացիները՝ 13, դանիացիները՝ 12, Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները՝ 9-ական, իսկ Մալթայի թիմը՝ 3:
Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ
Իտալիա - Չեխիա՝ 2:1
Ջորջիո Կյելինի, 51, Մարիո Բալոտելի, 54 (11մ.) – Լիբոր Կոզակ, 19
Հեռացում՝ Դանիել Կոլար, 89 (Չեխիա)
Ուելս - Սերբիա՝ 0:3
Ֆիլիպ Ջորջեւիչ, 8, Ալեքսանդր Կոլարով, 39, Լազար Մարկովիչ, 55
Ֆարերյան կղզիներ - Գերմանիա՝ 0:3
Պեր Մերտեսակեր, 23, Մեսութ Օզիլ, 74 (11մ.), Թոմաս Մյուլեր, 84
Հեռացում՝ Աթլի Գրեգերսեն, 73 (Ֆարերյան կղզիներ)
Ավստրիա - Իռլանդիա՝ 1:0
Դավիդ Ալաբա, 84
Հունաստան - Լատվիա՝ 1:0
Դիմիտրիս Սալպինգիդիս, 58
Հեռացումներ՝ Կոստանտինոս Կացուրանիս, 90 – Ռիտվար Ռուգին, 86
Սան Մարինո - Լեհաստան՝ 1:5
Ալեսանդրո Դելա Վալե, 22 – Պյոտր Զելինսկի, 10, 66, Յակուբ Բլաշչիկովսկի, 23, Վալդեմար Սոբոտա, 34, Ադրիան Մերզեւսկի, 75
Ուկրաինա - Անգլիա՝ 0:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.