13:27  ,  10 սեպտեմբերի, 2013

Ռոսիցկի. Իտալիայի հետ խաղը մեր վերջին հնարավորությունն է

Իտալիայի հավաքականը մարտավարության տեսանկյունից շատ ուժեղ է։ Այնտեղ են խաղում երկու ուժեղ հարձակվողներ, հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» եւ Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիայի հավաքականի հետ հանդիպման մասին։

«Իտալիայի հետ հանդիպումը մեր վերջին հնարավորությունն է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Պարտվելու իրավունք չունենք։

Լավ եմ ճանաչում Բալոտելիին։ Նա մեծ տաղանդ ունի, սակայն Մարիոն կարող է ավելի լավը դառնալ։ Բալոտելին պետք է սկսի ավելի հանգիստ գործել։ Նա բազմաթիվ անգամ ապացուցել է, որ հետաքրքրիր ֆուտբոլիստ է»,- Ռոսիցկիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Չեխիայի, Հայաստանի եւ Դանիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ 1 միավոր են զիջում երկրորդ տեղում գտնվող Բուլղարիային: Առաջատարը Իտալիան է՝ 17 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով