13:27 10 սեպտեմբերի, 2013Իտալիայի հավաքականը մարտավարության տեսանկյունից շատ ուժեղ է։ Այնտեղ են խաղում երկու ուժեղ հարձակվողներ, հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» եւ Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիայի հավաքականի հետ հանդիպման մասին։
«Իտալիայի հետ հանդիպումը մեր վերջին հնարավորությունն է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Պարտվելու իրավունք չունենք։
Լավ եմ ճանաչում Բալոտելիին։ Նա մեծ տաղանդ ունի, սակայն Մարիոն կարող է ավելի լավը դառնալ։ Բալոտելին պետք է սկսի ավելի հանգիստ գործել։ Նա բազմաթիվ անգամ ապացուցել է, որ հետաքրքրիր ֆուտբոլիստ է»,- Ռոսիցկիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Չեխիայի, Հայաստանի եւ Դանիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ 1 միավոր են զիջում երկրորդ տեղում գտնվող Բուլղարիային: Առաջատարը Իտալիան է՝ 17 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.