Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, ամերիկացի հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերը Twitter-ի իր էջում լուսանկարով պատասխանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին։
«Հիանալի հարված էր։ Ֆանտաստիկ էր տեսնել, թե ինչպես է սիրելի չեմպիոններիցս մեկն օգտագործում իմ կեցվածքը։ Ստացի՛ր պատասխանը»,- գրել է Շվարցնեգերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կլիչկոն ռուս Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտից առաջ լուսանկար էր հրապարակել, որի նկարագրության մեջ ավելացրել էր. «Առնի, 12 տարեկանից փորձում եմ քո մակարդակին հասնել»։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի