Շվարցենեգեր vs Կլիչկո (ֆոտո)

12:49   9 սեպտեմբերի, 2013

Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, ամերիկացի հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերը Twitter-ի իր էջում լուսանկարով պատասխանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին։

«Հիանալի հարված էր։ Ֆանտաստիկ էր տեսնել, թե ինչպես է սիրելի չեմպիոններիցս մեկն օգտագործում իմ կեցվածքը։ Ստացի՛ր պատասխանը»,- գրել է Շվարցնեգերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կլիչկոն ռուս Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտից առաջ լուսանկար էր հրապարակել, որի նկարագրության մեջ ավելացրել էր. «Առնի, 12 տարեկանից փորձում եմ քո մակարդակին հասնել»։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.