«Մենք թաղեցինք մեր հույսերը, ամոթ մեզ, սա խայտառակություն է, մենք չենք մեկնի Բրազիլիա»: Այսպիսի վերնագրերով են սեպտեմբերի 7-ին լույս տեսել չեխական թերթերը: Չեխիա - Հայաստան խաղից հետո չեխ լրագրողենրի եւ ֆուտբոլասերների հուսահատույթունն արտահայտում է չեխական տպագիր մամուլը:
Չեխական Sport-ը գրում է.
«Այս պարտությունից հետո ամենայն հավանականությամբ մենք չենք մեկնի Բրազիլիա: Իհարկե, տեսականորեն հնարավորւթյուններ դեռ կան, բայց առաջիկա երեք խաղերում պետք է հաղթել»:
«Ամոթ մեզ, սա խայտառակություն է», իր հոդվածի վերնագրում գրել է չեխ հայտնի ֆուտոբլային մասնագետ Պետեր Կլաուսը եւ վերլուծել պարտության պատճառները:
«Մենք ունեինք 300 գոլային պահ, բայց իրացրեցինք միայն մեկը»,- գրված է նույն պարբերականում:
B խմբում յոթ խաղից հետո Չեխիան, Հայաստանը եւ Դանիան ունեն 9-ական միավոր: Երկրորդ տեղում Բուլղարիայի հավաքականն է, որը մեկ միավոր ավելի ունի: Իտալիան 17 միավորով գործնականում ապահովել է առաջին տեղը:
Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից
NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի