15:38 7 սեպտեմբերի, 2013«Մենք թաղեցինք մեր հույսերը, ամոթ մեզ, սա խայտառակություն է, մենք չենք մեկնի Բրազիլիա»: Այսպիսի վերնագրերով են սեպտեմբերի 7-ին լույս տեսել չեխական թերթերը: Չեխիա - Հայաստան խաղից հետո չեխ լրագրողենրի եւ ֆուտբոլասերների հուսահատույթունն արտահայտում է չեխական տպագիր մամուլը:
Չեխական Sport-ը գրում է.
«Այս պարտությունից հետո ամենայն հավանականությամբ մենք չենք մեկնի Բրազիլիա: Իհարկե, տեսականորեն հնարավորւթյուններ դեռ կան, բայց առաջիկա երեք խաղերում պետք է հաղթել»:
«Ամոթ մեզ, սա խայտառակություն է», իր հոդվածի վերնագրում գրել է չեխ հայտնի ֆուտոբլային մասնագետ Պետեր Կլաուսը եւ վերլուծել պարտության պատճառները:
«Մենք ունեինք 300 գոլային պահ, բայց իրացրեցինք միայն մեկը»,- գրված է նույն պարբերականում:
B խմբում յոթ խաղից հետո Չեխիան, Հայաստանը եւ Դանիան ունեն 9-ական միավոր: Երկրորդ տեղում Բուլղարիայի հավաքականն է, որը մեկ միավոր ավելի ունի: Իտալիան 17 միավորով գործնականում ապահովել է առաջին տեղը:
Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից
NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.