Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիայի հետ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք հավաքականին աջակցում էին թե՛ ստադիոնում, թե՛ դրանից դուրս։
«Շնորհակալություն բոլորիդ, Հայաստան։ Շատ կարեւոր արտագնա հաղթանակ Պրահայում»,- գրել է 24-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում։
Մխիթարյանը իր էջում տեղադրել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում արված լուսանկարները, որոնցում երկրպագուները հավաքականի խաղացողներին դիմավորում են, ինչպես հերոսների։ Դիտե՛ք NEWS.am Sport-ի ֆոտորեպորտաժը «Զվարթնոց» օդանավակայանից։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը խաղի վերջին րոպեներին Գեւորգ Ղազարյանի խփած գոլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց՝ 2։1։ Սեպտեմբերի 10-ին հավաքականը սեփական խաղադաշտում կընդունի Դանիայի թիմին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում