Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն բոլորիդ, Հայաստան

12:30   7 սեպտեմբերի, 2013

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիայի հետ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք հավաքականին աջակցում էին թե՛ ստադիոնում, թե՛ դրանից դուրս։

«Շնորհակալություն բոլորիդ, Հայաստան։ Շատ կարեւոր արտագնա հաղթանակ Պրահայում»,- գրել է 24-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում։

Մխիթարյանը իր էջում տեղադրել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում արված լուսանկարները, որոնցում երկրպագուները հավաքականի խաղացողներին դիմավորում են, ինչպես հերոսների։ Դիտե՛ք NEWS.am Sport-ի ֆոտորեպորտաժը «Զվարթնոց» օդանավակայանից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը խաղի վերջին րոպեներին Գեւորգ Ղազարյանի խփած գոլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց՝ 2։1։ Սեպտեմբերի 10-ին հավաքականը սեփական խաղադաշտում կընդունի Դանիայի թիմին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.