2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
28-ամյա պորտուգալացին աչքի է ընկել խաղի 68-րդ, 77-րդ եւ 83-րդ րոպեներին։ Ռոնալդուն գերազանցել է լեգենդար Էյսեբիոյի ռեկորդը, որը հավաքականի երկրորդ լավագույն ռմբարկուն էր՝ 41 գոլ։ Արքայական ակումբի հարձակվողը 43 գոլ է խփել հավաքականի կազմում։ Ռեկորդը պատկանում է Պեդրու Պաուլետային, ով Պորտուգալիայի հավաքականում խփել է 47 գնդակ։ Սա Ռոնալդուի առաջին հեթ-տրիկն է հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 4։2։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի