12:47 7 սեպտեմբերի, 20132014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
28-ամյա պորտուգալացին աչքի է ընկել խաղի 68-րդ, 77-րդ եւ 83-րդ րոպեներին։ Ռոնալդուն գերազանցել է լեգենդար Էյսեբիոյի ռեկորդը, որը հավաքականի երկրորդ լավագույն ռմբարկուն էր՝ 41 գոլ։ Արքայական ակումբի հարձակվողը 43 գոլ է խփել հավաքականի կազմում։ Ռեկորդը պատկանում է Պեդրու Պաուլետային, ով Պորտուգալիայի հավաքականում խփել է 47 գնդակ։ Սա Ռոնալդուի առաջին հեթ-տրիկն է հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 4։2։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.