18:50  ,  30 օգոստոսի, 2013

WBO. Արթուր Աբրահամն՝ աշխարհի չեմպիոնի թիվ 1 հավակնորդ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (Գերմանիա) գոտու թիվ մեկ հավակնորդ է դարձել Արթուր Աբրահամը, որի երկիրը WBO վարկանիշային աղյուսակում նշված է Հայաստանը։ Այդ մասին հայտնի է դարձել Հունգարիայում մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) 26-րդ ամենամյա կոնգրեսում, որին ներկա են նաեւ Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը, հաղորդում է Fightnews.com-ը։

Արթուր Աբրահամն օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում է, սակայն  նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սեպտեմբերից կլինի առաջինը։

Ռոբերտ Շտիգլիցը Աբրահամի հետ մենամարտ կանցկացնի 2014 թվականին, իսկ նախքան այդ գերմանացի բռնցքամարտիկը եւս մեկ մենամարտ կունենա հոկտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում