Օգոստոսի 29-ին կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելը ժամանեց Հայաստան եւ միացավ Գյումրիի «Շիրակին», հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի չեմպիոնը կես տարվա պայմանագիր է ստորագրել 24-ամյա խաղացողի հետ։ Աֆրիկացին «Շիրակի» կազմում իր նորամուտը կարող է նշել սեպտեմբերի 14-ին «Արարատի» հետ կայանալիք խաղում:
2008-ից 2011-ը Դեմելը խաղացել է Երեւանի «Միկայում», ապա տեղափոխվել նորվեգական «Ռոսենբորգ»: Նա կարճ ժամանակով վերադարձել է «Միկա»` մասնակցելով Հայաստանի 2012-2013 առաջնության մի քանի հանդիպումների, ապա տեղափոխվել Վրաստան` պայմանագիր կնքելով «Զեստաֆոնիի» հետ։
Հայաստանի առաջնությունում Դեմելը խփել է 25 գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 18 սեպտեմբերի
01:02 , 18 սեպտեմբերի 
00:21 , 18 սեպտեմբերի 
23:37 , 17 սեպտեմբերի
23:21 , 17 սեպտեմբերի 
23:00 , 17 սեպտեմբերի
22:47 , 17 սեպտեմբերի
22:36 , 17 սեպտեմբերի 
22:31 , 17 սեպտեմբերի
22:17 , 17 սեպտեմբերի