12:32 30 օգոստոսի, 2013Օգոստոսի 29-ին կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելը ժամանեց Հայաստան եւ միացավ Գյումրիի «Շիրակին», հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի չեմպիոնը կես տարվա պայմանագիր է ստորագրել 24-ամյա խաղացողի հետ։ Աֆրիկացին «Շիրակի» կազմում իր նորամուտը կարող է նշել սեպտեմբերի 14-ին «Արարատի» հետ կայանալիք խաղում:
2008-ից 2011-ը Դեմելը խաղացել է Երեւանի «Միկայում», ապա տեղափոխվել նորվեգական «Ռոսենբորգ»: Նա կարճ ժամանակով վերադարձել է «Միկա»` մասնակցելով Հայաստանի 2012-2013 առաջնության մի քանի հանդիպումների, ապա տեղափոխվել Վրաստան` պայմանագիր կնքելով «Զեստաֆոնիի» հետ։
Հայաստանի առաջնությունում Դեմելը խփել է 25 գնդակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.