22:47  ,  17 սեպտեմբերի, 2026

SP Open. Ալինա Չարաեւան հաղթեց Էլինա Ավանեսյանին

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-250 շարքի SP Open մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպեցին Հայաստանի ներկայացուցիչներ, աշխարհի 133-րդ ռակետ Ալինա Չարաեւան եւ աշխարհի 155-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։ 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ Ալինա Չարաեւան։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Քառորդ եզրափակիչում Ալինա Չարաեւայի մրցակիցը կլինի աշխարհի 94-րդ ռակետ, ռուսաստանցի Աննա Բլինկովայի եւ աշխարհի 153-րդ ռակետ, չեխ Վենդուլա Վալդմանովայի դիմակայության հաղթողը։

 SP Open-ի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print