Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է եղել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Ռոդինա» - «Ռուբին» հանդիպմանը՝ հետևելով ազգային թիմի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի խաղին։
1։1 հաշվով ավարտված խաղից հետո Եղիշե Մելիքյանը հանդիպել է նաև«Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանին, որն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի առաջիկա խաղերին, հաղորդում է ազգային թիմի ֆեյսբուքյան էջը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիային, սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։
Հոկտեմբերի 2-ին ազգային թիմը կհյուրընկալվի Կիպրոսին, 3 օր անց էլ՝ Չեռնոգորիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի