12:37  ,  17 ապրիլի, 2012

Արթուր Աբրահամ. Անձնական կյանքում նորություն կա

Անձնական կյանքում նորություն կա, սակայն «առուն թռնենք նոր ասենք հոպ»: Այդ մասին Երեւանում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա ասել է, որ հարսնացուն հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանը չէ, որի հետ ընդամենը մտերիմ ընկերներ են: Աբրահամի սիրած աղջիկը հայ է, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, ձեւակերպել է Աբրահամը:

Պրոֆեսիոնալ կարիերայում Աբրահամի հաջորդ գերնպատակը դարձյալ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ անցկացնելն է: Հաջորդ մենամարտը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին: Մեծ է ցանկությունը, որ մրցակիցը լինի գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը, սակայն նախքան այդ Շտիգլիցը դրա համար դեռ պետք է հաղթի իր մենամարտում:

Հայտնի բռնցքամարտիկը Հայաստանի հետ կապված ծրագրեր ունի: Նպատակ կա ստեղծել մշակույթի եւ սպորտի կենտրոն, արդեն կա հիմնադրամ` «Ներքին Չարբախ», բայց բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն մենամարտերից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում