13:15  ,  21 օգոստոսի, 2013

Արթուր Աբրահամ. Հենրիխ Մխիթարյանը կդառնա երկրորդ Մեսին

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Bild պարբերականին հեռախոսային հարցազրույց են տվել։

Bild. Հենրիխ, օգոստոսի 24-ին Արթուրը կմենամարտի նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեպոյի հետ։ Պատրա՞ստ եք նրա հետ մի քանի ռաունդ անցկացնել։

Մ. Այո, կարծում եմ, որ հետաքրքիր կլիներ։ Հայաստանում բոլորը գիտեն Արթուրին։ Միշտ հպարտացել եմ նրանով։

Ա. Հենրիխին թույլ կտայի անցկացնել բոլոր 12 ռաունդները։ Վերջում մենամարտը ոչ ոքի կավարտվեր։ Մենք դեռ անձամբ չենք հանդիպել, սակայն հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կփոխվի։ Հրավիրում եմ քեզ իմ մենամարտին։ Կգա՞ս։

Մ. Հնարավոր է։

Bild. Արթուրի իսկական անունն Ավետիս Աբրահամյան է։ Չես պատրաստվու՞մ մականուն վերցնել։ Օրինակ՝ Հենրիխ Մյուլեր։

Մ. Ոչ, շնորհակալ եմ։ Գոհ եմ իմ անունից։

Bild. Ինչպի՞սի կարգավիճակ ունի Հենրիխը Հայաստանում։

Ա. Նա ազգային հերոս է։ Հենրիխը մեծ տաղանդ ունի։ Դորտմունդը կարող է ուրախանալ։ Հենրիխը կլինի երկրորդ Մեսին։

Bild. Ո՞ր մարզաձեւն է ավելի կոպիտ։

Մ. Բռնցքամարտը։

Bild. Արթուրը մրցումներից առաջ միշտ խնդիրներ է ունենում քաշը պահելու հետ։ Ձեր դուրը գալի՞ս է գերմանական խոհանոցը։

Մ. Սնունդը դեռ անսովոր է, սակայն գերմանական գարեջուրը հիանալի համ ունի։ Միշտ փորձում եմ կառավարել քաշս։

Bild. Ի՞նչ եք ցանկանում իմանալ Արթուրից։

Մ. Շաբաթը երեք անգամ մասնակցում եմ գերմաներենի դասընթացներին։

Ա. Ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Միկին շատ խելացի տղա է։ Նա արդեն հինգ լեզու գիտի։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։

Bild. Արթուրն աջակցում է մի շարք սոցիալական ծրագրերի Հայաստանում։ Դուք նույնպե՞ս։ 

Մ. Օգնել եմ անօթեւան երեխաներին հայրենիքում։ Օրինակ՝ հագուստով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով