19:37  +04,  20 օգոստոսի, 2013

Արթուր Աբրահամ. Պարտությունն աղետ կլինի

Եվս մեկ պարտությունն աղետ կլինի, եւ ես ստիպված կլինեմ հեռանալ, ասել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը օգոստոսի 24-ին կայանալիք նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեպոյի հետ մենամարտից առաջ, հաղորդում է Die Welt-ը։

«Եվս մեկ պարտությունն աղետ կլինի, քանի որ ես որոշել եմ, որ պարտության դեպքում այլեւս ռինգ դուրս չեմ գա։ Թեեւ ինձ համար ցավալի կլինի ընդունել, որ այլեւս չեմ համարվում համաշխարհային մակարդակի բռնցքամարտիկ։ Բայց ես չեմ կասկածում, որ դրան գործը չի հասնի։ Ես անպայման հաղթելու եմ Շիհեպոյին։ Եթե վստահ չլինեի ուժերիս, չէի համաձայնի այս մենամարտին»,- ասել է Արթուր Աբրահամը։

Շիհեպոն այժմ զբաղեցնում է WBO-ի վարկանիշի 8-րդ տեղը: Նրա նկատմամբ հաղթանակն Աբրահամին թույլ կտա հավակնել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտի:

Աբրահամը սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը տանուլ է տվել Ռոբերտ Շտիգլիցին 2013թ. մարտին: Դա բռնցքամարտիկների երկրորդ մենամարտն էր: 2012թ. օգոստոսին հաղթել էր Աբրահամը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ