19:37 20 օգոստոսի, 2013Եվս մեկ պարտությունն աղետ կլինի, եւ ես ստիպված կլինեմ հեռանալ, ասել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը օգոստոսի 24-ին կայանալիք նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեպոյի հետ մենամարտից առաջ, հաղորդում է Die Welt-ը։
«Եվս մեկ պարտությունն աղետ կլինի, քանի որ ես որոշել եմ, որ պարտության դեպքում այլեւս ռինգ դուրս չեմ գա։ Թեեւ ինձ համար ցավալի կլինի ընդունել, որ այլեւս չեմ համարվում համաշխարհային մակարդակի բռնցքամարտիկ։ Բայց ես չեմ կասկածում, որ դրան գործը չի հասնի։ Ես անպայման հաղթելու եմ Շիհեպոյին։ Եթե վստահ չլինեի ուժերիս, չէի համաձայնի այս մենամարտին»,- ասել է Արթուր Աբրահամը։
Շիհեպոն այժմ զբաղեցնում է WBO-ի վարկանիշի 8-րդ տեղը: Նրա նկատմամբ հաղթանակն Աբրահամին թույլ կտա հավակնել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտի:
Աբրահամը սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը տանուլ է տվել Ռոբերտ Շտիգլիցին 2013թ. մարտին: Դա բռնցքամարտիկների երկրորդ մենամարտն էր: 2012թ. օգոստոսին հաղթել էր Աբրահամը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.