Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը չի տպավորել Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
«Մարդիկ գովաբանում են «Բորուսիային» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու համար, բայց նրանց ամենաթանկ տրանսֆերը չի տպավորում»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Նշենք, որ Վենգերն այս ամռանը դեռ ոչ մի գնում չի կատարել: Միայն 20-ամյա Յայա Սանոգոն է «Օսերից» անվճար տեղափոխվել «Արսենալ»:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Մխիթարյանին գնեց 27,5 միլիոն եվրոյով՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում