00:06  ,  17 ապրիլի, 2012

Տրապիզոն. Հրայր Մաթեւոսյանի հաղթական մեկնարկը

Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Մաթեւոսյան 69 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում  16:3 (8:2, 8:1) պարտության մատնեց Մուհնդ Բաքրիին (Իսրայել):

Արա Պուլուզյանը (64 կգ) մեկնարկային մենամարտում 14:5 (3:1, 4:2, 7:2) հաշվով հաղթեց ալբանացի Խուլիո Վրենոզին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ վերջին վարկանիշային մրցաշարը հաղթանակով է սկսել նաեւ 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյան: 1/16 եզրափակիչի  մենամարտում նա 16:15 (5:5, 6:5, 5:5) հաշվով հաղթեց սերբ Բրանիմիր Ստանկովիչին: Ապրիլի 17-ին 1/8 եզրափակիչում Սարուխանյանի մրցակիցը կլինի հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսը, որը 16:4 հաշվով հաղթեց սլովենացի Գրեգոր Դեբելժակին:

81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1/16 եզրափակիչում 14:16 հաշվով պարտվեց լեհ Մատեուշ Տրիչին եւ դուրս մնաց պայքարին:

Հայաստանի յոթ մասնակիցներից առաջինը ռինգ էր դուրս եկել 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 1/8 եզրափակիչում 8:15 հաշվով պարտվել ուկրաինացի Պավլո Իշչենկոյին:

Տրապիզոն, Թուրքիա

Բռցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար

17 ապրիլի

49 կգ, 1/8 եզրափակիչ

Կորյուն Սողոմոնյան - Մանուել Կապայի (Իտալիա)

52 կգ, 1/8 եզրափակիչ

Հովհաննես Դանիելյան - Սելջուկ Եկեր (Թուրքիա) 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում