16:41  ,  16 օգոստոսի, 2013

Դեւիդ Հեյ. Կլիչկո - Պովետկին մենամարտը ոչ ոքի չի հետաքրքրում

Բոլորս հասկանում ենք, որ Կլիչկոն լավ չեմպիոն է, սակայն ոչ ոք չի ցանկանում դիտել նրա մենամարտերը, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյը՝ խոսելով գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի եւ ռուս Ալեքսանդր Պովետկինի մենամարտի մասին։

«Ֆյուրիի հետ մենամարտն ավելի հետաքրքիր կլինի, քան Կլիչկո- Պովետկին մենամարտը։ Դա տիտղոսային մենամարտ է, սակայն դրա մասին գրեթե չեն խոսում։ Ոչ ոքի չի հետաքրքրում նրանց մենամարտը։ Մարդկանց հետաքրքիր է Հեյ-Ֆյուրի մենամարտը։ Եւ այդ ամենը գալիս է Վլադիմիրի անձից եւ նրա ոճից»,- բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է boxingnews.com-ը։

Հեյի եւ Ֆյուրիի միջեւ մենամարտը կկայանա սեպտեմբերի 28-ին Մանչեսթերում, իսկ Կլիչկոյի եւ Պովետկինի մենամարտը՝ հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում