16:41 16 օգոստոսի, 2013Բոլորս հասկանում ենք, որ Կլիչկոն լավ չեմպիոն է, սակայն ոչ ոք չի ցանկանում դիտել նրա մենամարտերը, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյը՝ խոսելով գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի եւ ռուս Ալեքսանդր Պովետկինի մենամարտի մասին։
«Ֆյուրիի հետ մենամարտն ավելի հետաքրքիր կլինի, քան Կլիչկո- Պովետկին մենամարտը։ Դա տիտղոսային մենամարտ է, սակայն դրա մասին գրեթե չեն խոսում։ Ոչ ոքի չի հետաքրքրում նրանց մենամարտը։ Մարդկանց հետաքրքիր է Հեյ-Ֆյուրի մենամարտը։ Եւ այդ ամենը գալիս է Վլադիմիրի անձից եւ նրա ոճից»,- բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է boxingnews.com-ը։
Հեյի եւ Ֆյուրիի միջեւ մենամարտը կկայանա սեպտեմբերի 28-ին Մանչեսթերում, իսկ Կլիչկոյի եւ Պովետկինի մենամարտը՝ հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.