13:07  ,  16 օգոստոսի, 2013

Արթուր Աբրահամ. Տասը տարի պրոֆեսիոնալ ռինգում

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն օգոստոսի 16-ին նշում է տասը տարին պրոֆեսիոնալ ռինգում։

«Հարգելի երկրպագուներ, ուղիղ տասը տարի առաջ Նյուրբուրգռինգում ես նշեցի նորամուտս պրոֆեսիոնալ ռինգ։ Դա մեծագույն պահ էր իմ կյանքում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ երկրպագուներին, իմ մենեջեր Վիլֆրեդ Զաուերլանդին, «Զաուերլանդ» թիմին»,- գրել է Աբրահամը Ֆեյսբուքում։

2003թ. օգոստոսի 16-ին Աբրահամը հաղթական նորամուտ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգում՝ պարտության մատնելով գերմանացի Ֆրանկ Կարի Ռոտին։

Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է միջին քաշային կարգում (72 կգ)։ Առաջին տիտղոսը եղել  WBA վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին։ Այնուհետեւ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր։ 2009-ին Աբրահամը հրաժարվեց տիտղոսից եւ տեղափոխվեց սուպերմիջին քաշային կարգ (76 կգ)։ 2012թ. օգոստոսին Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին եւ հռչակվեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս