13:07 16 օգոստոսի, 2013Պրոֆեսիոնալ բռցնքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն օգոստոսի 16-ին նշում է տասը տարին պրոֆեսիոնալ ռինգում։
«Հարգելի երկրպագուներ, ուղիղ տասը տարի առաջ Նյուրբուրգռինգում ես նշեցի նորամուտս պրոֆեսիոնալ ռինգ։ Դա մեծագույն պահ էր իմ կյանքում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ երկրպագուներին, իմ մենեջեր Վիլֆրեդ Զաուերլանդին, «Զաուերլանդ» թիմին»,- գրել է Աբրահամը Ֆեյսբուքում։
2003թ. օգոստոսի 16-ին Աբրահամը հաղթական նորամուտ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգում՝ պարտության մատնելով գերմանացի Ֆրանկ Կարի Ռոտին։
Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է միջին քաշային կարգում (72 կգ)։ Առաջին տիտղոսը եղել WBA վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին։ Այնուհետեւ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր։ 2009-ին Աբրահամը հրաժարվեց տիտղոսից եւ տեղափոխվեց սուպերմիջին քաշային կարգ (76 կգ)։ 2012թ. օգոստոսին Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին եւ հռչակվեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.