21:15  ,  16 ապրիլի, 2012

«Կրասնոդարը» բաց թողեց հաղթանակը. Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ

Ռուսաստանի առաջնության 39-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ռոստովին»: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը խաղադաշտ մտավ 63-րդ րոպեին: Տասը րոպե անց Սլավոլյուբ Մուսլինի թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ հստակ իրացրեց Յուրա Մովսիսյանը: Սակայն «Կրասնոդարին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Խաղի ավելացրած րոպեներին Դմիտրի Կիրիչենկոն փրկեց «Ռոստովին» պարտությունից:

Այս տուրից հետո «Կրասնոդարը» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը:

Ռուսաստանի առաջնություն. 39-րդ տուր

«Ռոստով»-«Կրասնոդար» 1:1

Դմիտրի Կիրիչենկո, 91 - Յուրա Մովսիսյան, 74 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում