20:37  ,  12 օգոստոսի, 2013

Վլադիմիր Կլիչկո. Ես գեյ չեմ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հերքել է ուկրաինական բլոգոսֆերայում շրջանառվող վարկածը, թե ինքը միասեռական է։

«Ես գեյ չեմ»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է աշխարհի բացարձակ չեմպիոնը՝ հերքելով այդ թեմայի վերաբերյալ լուրերը, հաղորդում է Sportbox-ը։

Կլիչկոն Մոսկվայում է Պովետկինի դեմ չեմպիոնական մենամարտի պրոմոտուրի շրջանակում։ Մենամարտը կկայանա հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում:   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում