20:37 12 օգոստոսի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հերքել է ուկրաինական բլոգոսֆերայում շրջանառվող վարկածը, թե ինքը միասեռական է։
«Ես գեյ չեմ»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է աշխարհի բացարձակ չեմպիոնը՝ հերքելով այդ թեմայի վերաբերյալ լուրերը, հաղորդում է Sportbox-ը։
Կլիչկոն Մոսկվայում է Պովետկինի դեմ չեմպիոնական մենամարտի պրոմոտուրի շրջանակում։ Մենամարտը կկայանա հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.