Երկար ժամանակ է հետեւում եմ Ալեքսանդրին, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն։ Ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաինացին գովել է իր մրցակցին։
«Նա գերազանց բռնցքամարտիկ է։ Պովետկինին կհամեմատեմ Մայք Թայսոնի հետ։ Հիանալի մենամարտ է լինելու։ Սա հիանալի հնարավորություն է բռնցքամարտը գովազդելու համար»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ն։
Հիշեցնենք, որ Կլիչկոյի եւ Պովետկինի միջեւ մենամարտը կկայանա հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի