16:58 12 օգոստոսի, 2013Երկար ժամանակ է հետեւում եմ Ալեքսանդրին, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն։ Ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինի հետ մենամարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաինացին գովել է իր մրցակցին։
«Նա գերազանց բռնցքամարտիկ է։ Պովետկինին կհամեմատեմ Մայք Թայսոնի հետ։ Հիանալի մենամարտ է լինելու։ Սա հիանալի հնարավորություն է բռնցքամարտը գովազդելու համար»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ն։
Հիշեցնենք, որ Կլիչկոյի եւ Պովետկինի միջեւ մենամարտը կկայանա հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.