23:01  ,  15 ապրիլի, 2012

Հայաստանի առաջին կորուստը Տրապիզոնում

Տրապիզոնում մեկնարկած բռնցքամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի յոթ մասնակիցներից առաջինը ռինգ դուրս եկավ 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 1/8 եզրափակիչում 8:15 հաշվով պարտվեց ուկրաինացի Պավլո Իշչենկոյին:

Ապրիլի 15-ին երեկոյան 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյան 1/16 եզրափակիչի մենամարտում կմրցի սերբ Բրանիմիր Ստանկովիչի հետ: 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1/16 եզրափակիչում կմենամարտի լեհ Մատեուշ Տրիչի հետ:

Տրապիզոն, Թուրքիա

Բռցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար

16 ապրիլի

64 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ

Արա Պուլուզյան - Խուլիո Վրենոզի (Ալբանիա)

Արտեմ Հարությունյան (Գերմանիա) - Ալեքսեյ Հալեցիչ (Բելառուս)

69 կգ, 1/8 եզրափակիչ

Հրայր Մաթեւոսյան – Մուհնդ Բաքրի (Իսրայել)

17 ապրիլի

49 կգ, 1/8 եզրափակիչ

Կորյուն Սողոմոնյան - Մանուել Կապայի (Իտալիա)

52 կգ, 1/8 եզրափակիչ

Հովհաննես Դանիելյան - Սելջուկ Եկեր (Թուրքիա) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում