17:24  ,  2 օգոստոսի, 2013

Յուրգեն Կլոպ. «Բորուսիան» գերազանցում է մրցակցին

Չենք պատրաստվում մրցակցին նույնիսկ թույլ տալ մտածել, որ նա կարող է հաջողության հասնել, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը խոսել է Գերմանիայի Գավաթի 1/64-րդ եզրափակիչում «Վիլհելմսհաֆենի» հետ հանդիպման մասին։

«Բորուսիան» գերազանցում է մրցակցին։ Պատրաստվում ենք օգտագործել մեր առավելությունը։ Մենք Գերմանիայի Գավաթը հաղթելու գլխավոր հավակնորդներից ենք։ Իհարկե, դեմ չենք լինի, եթե վիճակահանության ժամանակ հաջողությունը մեր կողմը լինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Վիլհելմսհաֆեն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում