15:32  ,  30 հուլիսի, 2013

Լեւանդովսկի. Խաղադաշտ դուրս գալիս բոլոր մտքերս «Բորուսիայի» մասին են

Ցանկանում եմ հաջողության հասնել «Բորուսիայի» հետ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Ջանք չեմ խնայելու։ Ֆուտբոլի հետ կապ չունեցող իրադարձություններն ինձ չեն հետաքրքրում։ Խաղադաշտ դուրս գալիս բոլորս մտքերս «Բորուսիայի» մասին են։ Հույս ունեմ, որ Գերմանիայի Սուպերգավաթում տարած հաղթանակը չի լինի մեր վերջին տիտղոսը»,- լեհ հարձակվողի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 31 հանդիպման եւ դարձել 24 գոլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայում նա զիջել էր միայն մրցաշարի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում