12:25 30 հուլիսի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն եւ բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան Իբիցայի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք են սարքել, հաղորդում է The Mirror-ը։
Գերծանրքաշային բռնցքամարտիկներին բաժանել են ակումբի անվտանգության աշխատակիցները։ Ենթադրվում է, որ ծեծկռտուքը սկսել է Չիսորան, ով հայտնի է սկանդալային վարքով:
«Նրանց մեջ պատմություն կա, սակայն այս հանդիպումը պատահականություն էր»,- հայտարարել է Չիսորայի գլխավոր մարզիչ Դոն Չարլզը։
Հիշեցնենք, որ «պատմությունը» կապված է Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում Չիսորայի գռեհիկ վարքի հետ, երբ նա բերանի ջուրը թքել էր Վիտալիի եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի դեմքին: Այդ մենամարտում պարտվելուց հետո Չիսորան նաեւ ծեծկռտուք էր սարքել աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.