Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն եւ բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան Իբիցայի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք են սարքել, հաղորդում է The Mirror-ը։
Գերծանրքաշային բռնցքամարտիկներին բաժանել են ակումբի անվտանգության աշխատակիցները։ Ենթադրվում է, որ ծեծկռտուքը սկսել է Չիսորան, ով հայտնի է սկանդալային վարքով:
«Նրանց մեջ պատմություն կա, սակայն այս հանդիպումը պատահականություն էր»,- հայտարարել է Չիսորայի գլխավոր մարզիչ Դոն Չարլզը։
Հիշեցնենք, որ «պատմությունը» կապված է Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում Չիսորայի գռեհիկ վարքի հետ, երբ նա բերանի ջուրը թքել էր Վիտալիի եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի դեմքին: Այդ մենամարտում պարտվելուց հետո Չիսորան նաեւ ծեծկռտուք էր սարքել աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի