09:40  ,  29 հուլիսի, 2013

Շահին. «Բավարիային» հաղթելը կարեւոր էր ամբողջ Բունդեսլիգայի համար

Ցույց տվեցինք, որ «Բավարիային» կարելի է հաղթել, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը՝ խոսելով Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպման մասին։ Յուրգեն Կլոպի թիմը 4:2 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային»՝ նվաճելով մրցաշրջանի առաջին տիտղոսը։

«Հաճելի է նվաճել մրցաշրջանի առաջին տիտղոսը։ Ավելի լավ է, երբ դա անում ես` հաղթելով «Բավարիային»։ Նախորդ մրցաշրջանում մյունխենցիներն անչափ ուժեղ էին եւ հաղթեցին բոլոր տիտղոսները։ Մեր հաջողությունը կարեւոր է ոչ միայն մեզ, այլեւ Բունդեսլիգայի համար։ Ցույց տվեցինք, որ «Բավարիան» անպարտելի չէ»,- Շահինի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս