09:32  ,  27 հուլիսի, 2013

Վատցկե. Ֆավորիտը «Բավարիան» է, սակայն կարող ենք հաղթել

Այս պահին «Բավարիան» աշխարհի լավագույն ակումբն է, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն՝ խոսելով Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպման մասին։

«Նրանք ունեն շատ ուժեղ կազմ, որի շնորհիվ կարողացան հաղթել Չեմպիոնների լիգայում։ «Բորուսիան» նույնպես ուժեղ է։ Գիտենք, որ կարող ենք հաղթել։ Այս խաղում ֆավորիտը «Բավարիան» է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Սուպերգավաթի խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս