19:47  ,  26 հուլիսի, 2013

«Բավարիան» «Բորուսիայի» հետ հանդիպմանը կմասնակցի ոչ ուժեղագույն կազմով

Մյունխենի «Բավարիայի» երեք առանցքային խաղացողներ չեն մասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպմանը, հաղորդում է Sportal-ը։

Խաղին չեն մասնակցի կիսապաշտպաններ Մարիո Գյոտցեն եւ Ֆրանկ Ռիբերին եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը։ «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի մասնակցությունը հարցականի տակ է։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի «Բորուսիայի» լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկը եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Բորուսիա» - «Բավարիա» խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով