Լոնդոնի օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը որդի է ունեցել: Հռիփսիմեն ծննդաբերել է հուլիսի 25-ին՝ ժամը 14-ի սահմաններում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Շուշանիկ Հունանյանը:
«Մոտ մեկ ժամ առաջ Հռիփսիմե Խուրշուդյանը որդի է ունեցել: Երեխան ծնվել է 3 կգ 320 գրամ քաշով եւ 51 սմ հասակով: Ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը: Հռիփսիմեի մոտ ամեն ինչ կարգին է, նա շատ լավ է զգում իրեն: Շուտով նա կտեղափոխվի հիվանդասենյակ: Երեխան եւս շատ լավ է: Նրանց մոտ ամեն ինչ կարգին է»,- ասաց Շուշանիկ Հունանյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի