15:34 25 հուլիսի, 2013Լոնդոնի օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը որդի է ունեցել: Հռիփսիմեն ծննդաբերել է հուլիսի 25-ին՝ ժամը 14-ի սահմաններում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Շուշանիկ Հունանյանը:
«Մոտ մեկ ժամ առաջ Հռիփսիմե Խուրշուդյանը որդի է ունեցել: Երեխան ծնվել է 3 կգ 320 գրամ քաշով եւ 51 սմ հասակով: Ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը: Հռիփսիմեի մոտ ամեն ինչ կարգին է, նա շատ լավ է զգում իրեն: Շուտով նա կտեղափոխվի հիվանդասենյակ: Երեխան եւս շատ լավ է: Նրանց մոտ ամեն ինչ կարգին է»,- ասաց Շուշանիկ Հունանյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.