20:54  ,  24 հուլիսի, 2013

«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կհեռարձակվի 195 երկրներում

Հուլիսի 27-ին կայանալիք ֆուտբոլի Գերմանիայի Սուպերգավաթի «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կհեռարձակվի ամբողջ աշխարհում, հաղորդում է otz.de-ն։

Գերմանական ֆուտբոլային լիգայի (DFL) տնօրեն Անդրեաս Ռետիգը հայտարարել է, որ Դորտմունդում անցկացվելիք խաղը կհեռարձակվի 195 երկրներում։

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնը տեղավորում է 80 645 հանդիսատես։ Տոմսերը գրեթե ամբողջությամբ վաճառված են։   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում