13:34  ,  18 հուլիսի, 2013

Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ խաղացող է

Վիլիանի, Ֆերնանդինյոյի եւ Մխիթարյանի վաճառքից ստացել ենք մոտ 102 միլիոն եվրո, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն՝ խոսելով ուկրաինական թիմի տրանսֆերային քաղաքականության մասին։

«Տրանսֆերներից ստացել ենք 102 միլիոն եվրո։ Վիլիանի համար ստացանք 35 միլիոն եվրո, Ֆերնանդինյոյի համար՝ 40 միլիոն, իսկ Մխիթարյանի համար՝ 27.5 միլիոն։ Մեզ համար մեծ հաջողություն է, որ կարողացել ենք երիտասարդ խաղացողներից այսպիսի աստղեր դարձնել։ Հույս ունեմ, որ նրանք ապագայում կարեւոր կատարողներ կդառնան. Վիլիանի եւ Ֆերնանդինյոյի դեպքում՝ Բրազիլիայի հավաքականի համար։ Մխիթարյանը, ով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում» գերազանց, պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Հպարտ եմ, որ կարողացել եմ ներդրում ունենալ նրանց զարգացման մեջ»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է «Շախտյորի» կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով